Բոլոր պանիրների մեջ առանձնակի ուշադրության է արժանի «Ալաշկերտ» տեսակը:
«Ալաշկերտ» պանրատեսակը մշակվել և ներդրվել է աարտադրության մեջ «Ալաշկերտ Գրուպ» ՍՊԸ պանրագրոծարանում 2005 թ-ի հոկտեմբեր ամսից:
2008 թ-ին մտավոր սեփականության գործակալության կողմից «Ալաշկերտ»-ը գրանցվել է որպես ապրանքային նշան և հանդիսանում է «Ալաշկերտ Գրուպ» ՍՊԸ-ի մտավոր սեփականությունը:
Իսկ «Ալաշկերտ» պանրի արտադրության եղանակը 2011թ-ին ճանաչվել է որպես նորարարություն և շնորհվել օգտակար մոդելի արտոնագրով:
«Ալաշկերտ» պանրատեսակը ազգային աղաջրային պանիրներից առանձնանում է թարմ պանրին բնորոշ համով և հոտով , էլաստիկ պանրամասսայով և քիչ աղի պարունակությամբ:
Կարճ ժամանակահատվածում այն արժանացել է սպառողի բարձր գնահատականին և շուկայում այժմ զբաղեցնում է իր կայուն տեղը: