Շնորհիվ մթերված բարձրորակ կաթի, պանրագործության ավանդույթների և ժամանակակից տեխնոլոգիաների`
գործարանը սպառողին առաջարկում է բարձրորակ և օգտագործման համար անվտանգ սննդամթերք:
«Ալաշկերտ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թ-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում, որպես ընտանեկան ձեռնարկություն՝ Ռուբեն Հարությունյանի ընտանիքի կողմից:
Ընկերությունը մասնագիտացված է պանիրների արտադրության բնագավառում: Արտադրվում են շուրջ տասնհինգ տեսակի տարբեր պանիրներ` Լոռի, Ալաշկերտ, Չանախ, Չանախ աղաջրում, Չեչիլ, Սուլուգունի, Խաստուրի, Լալվար, Հոլանդական, Գաուդա, Մաասդամ, Գաուդա համեմունքներով և այլն։
Պանրագործարանի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս կաթի մթերումը իրականացնել Տաշիրի և Ստեփանավանի ալպիական ու ենթալպիական արոտավայրերում և մարգագետիններում տեղակայված ֆերմերական տնտեսություններից: Տարածաշրջանում արտադրված կաթը օժտված է այնպիսի ֆիզիկոքիմիական և կենսաբանական հատկանիշներով, որոնց շնորհիվ այն ստանում է բացառիկ տեխնոլոգիական հատկանիշներ, համ և հոտ։
Գործունեության բոլոր տարիներին ընկերությունը ակտիվորեն համագործակցել է գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը նպաստող տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, իրականացրել է բազմաթիվ նախագծեր՝ուղղված կաթի արտադրության որակական և քանակական բարելավմանը, ինչպես նաև պանրագործության բնագավառի
զարգացմանը:
Սկսած 2001թ.-ից իրականացվում է արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ընկերությունում 2012 թ․-ից ներդրվել է սննդի անվտանգության HACCP համակարգ և սերտիֆիակցվել է ISO
22000-2018 սերտիֆիկատով։